«Պարզվում է, որ ՀՀ վարչապետի օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ՀՅԴ–ական նախարարին չի վերաբերվում։ Դա չի ժխտում հենց ինքը՝ նախարարը։ Համենայնդեպս, պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ օպտիմալացման փոխարեն նախարարությունը, ըստ շրջանառվող լուրերի, համալրվել է 21 նոր աշխատակիցներով, Դավիթ Լոքյանն ասաց.

 

Նախ ասեմ, որ ոչ թե 21 աշխատակիցներով է համալրվել մեր նախարարությունը, այլ ընդամենը՝ 10-ով։ Նրանք զարգացման և ներդրումային «բլոկի» աշխատակիցներն են։

 

- Բայց բյուջեում այլ բան Է գրված։

 

- Ինձ հարցրիք, ես պատասխանեցի։

 

-  Իսկ նոր աշխատակիցները ՀՅԴ-ակա՞ն են:

 

- Չէ, չէ, բացարձակ։

 

-   Լավ, իսկ օպտիմալացումը ձեր նախարարությանը չի՞ վերաբերում։

 

- Ոչ, մենք օպտիմալացնելու տեղ չունենք, քանի որ մեր նախարարությունը նոր կազմավորված նախարարություն է։

 

-  Բայց ինչո՞ւ Է նոր կազմավորված։

 

Շնորհակալություն։

 

Հետաքրքիր կլիներ, որ խուսափելու փոխարեն, պարոն Լոքյանը, այնուամենայնիվ, բացատրեր, թե այդ ինչո՞ւ Է Տարածքային կառավարման նախարարությունը համարում նոր։ Ճիշտ Է, լիազորությունների որոշ ավելացում եղել Է, բայց դա չի նշանակում, որ չգիտես երբվանից գործող նախարարությունն էլ չկա։ Ավելին, որ նրանում օպտիմալացման և ամեն մի տարբերակ բացառվում է։

 

Նշենք նաև, որ 2017 թվականի բյուջեով նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմը համալրվել է 21 հոգով։ Ավելի ճիշտ, այդ 21 հոգին արդեն իսկ համալրվել են, այն բանից հետո, երբ դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը ստանձնեց Հայաստանի տարածքային կառավարումը։ Այն դեպքում, երբ, օրինակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կրճատվել է 14 հաստիքով, Քաղաքաշինության նախարարությունը պետական կոմիտե դառնալուց հետո կորցրել է 62 հաստիք, 15 հաստիք պակասել Է Էներգետիկ կառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և այլն»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել