ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է:

Թումանյանի, Սպիտակի, Դիլիջանի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներն  սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները  կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել