Բրիտանական Rolling Stones ռոք խմբի առաջնորդ, 73-ամյա Միք Ջագերը 8-րդ անգամ է հայր դարձել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով նրա ներկայացուցչին։
Ջագերի 29-ամյա ընկերուհին՝ բալետի ամերիկացի պարուհի Մելանի Հեմրիքը, որդի է լույս աշխարհ բերել Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում։
«Միքը ներկա է գտնվել հիվանդանոցում ծննդաբերությանը։ Մայրն ու որդին իրենց լավ են զգում»,-ասվում է Ջագերի ներկայացուցիչ Բերնարդ Դոերտիի հայտարարությունում։
Ջագերը 4 կանանցից արդեն 7 երեխա ունի։ Ամենամեծը 45, իսկ կրտսերը՝ 15 տարեկան են։
Երաժիշտը նաև 5 թոռ ունի, 2014-ին լույս աշխարհ է եկել Միք Ջագերի առաջին ծոռը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել