Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ը ստանձնել է Մերձմոսկովյան մարզի կահույքի ֆաբրիկայում նոյեբերին գրանցված հրդեհի պատասխանատվությունը։
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է SITE Intel Group վերլուծական ծառայությունը, որը զբաղվում է ջիհադականների մեդիառեսուրսների մոնիթորինգով։
Հայտարարությունում վստահեցվում է, որ հրդեհը առաջացել է հրկիզման արդյունքով, որն իրագործել է ԴԱԻՇ-ի «զինվորը»։ Միևնույն ժամանակ որևէ ապացույցներ չեն ներկայացվել։
Մերձմոսկովյան Լոսինո-Պետրովսկի քաղաքում հրդեհը գրանցվել էր նոյեմբերի 15-ի գիշերը։ Հրդեհը տևել էր մի քանի օր։ Իշխանությունները չէին հայտնել հրդեհի առաջացման պատճառը։ Կահույքի ֆաբրիկայի հրկիզման պատճառով նրա բազմաթիվ աշխատակիցները դարձել էին գործազուրկներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել