Սննդաբանները պարզել են, որ բացի սուրճից՝ առողջ քնին խոչընդոտում են նաև մի շարք մթերքներ: Ձեզ եմ ներկայացնում այն մթերքների ցանկը, որոնք խորհուրդ չի տրվում ուտել քնելուց առաջ:
1. Կաղամբ
Բրոկոլին և ծաղկակաղամբը պարունակում են շատ վիտամիններ և հանքանյութեր, սակայն պետք չէ դրանք ուտել քնելուց առաջ, որովհետև դժվարամարս են:
2. Լոլիկի սոուս
Այն ունի բարձր թթվայնություն և քնելուց առաջ եթե ուտեք, ստամոքսի այրոց կունենաք:
3. Մուգ շոկոլադ
Պարունակում է կոֆեին և խանգարում է առողջ քնին:
4. Ապխտած մսեղեն
Դրանք ակտիվացնում են ֆիզիկական և մտավոր գործունեությունն ու խանգարում հանգիստ քնին:
5. Կարմիր միս
Այն, ճիշտ է, դյուրամարս է, սակայն բարձր պրոտեինային սննդակարգին հետևողների համար վտանգավոր է և կարող է շնչարգելության պատճառ դառնալ:
6. Կծու մթերք
Այն այրոց է առաջացնում: