Armenpress.am-ը գրում է.

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արտակ Գալստյանը (հանրության շրջանում հայտնի է «Վանոյի Արտակ» մականունով) տեղեկանալով, որ իր մտերիմ՝ «analitik.am» կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանը 2016 թվականի մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից շորթում կատարելու կասկածանքով ձերբակալվել է, որոշել է առիթն օգտագործել ուրիշի խոշոր չափի գումարը խաբեությամբ հափշտակելու համար: Այդ նպատակով Ա.Հովհաննիսյանի եղբայր Գոռ Հովհաննիսյանին ս.թ. մայիսի 4-ին և 5-ին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափի՝ 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ, իբր, իրավասու պաշտոնատար անձին՝ Անի Հովհաննիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու, հետագայում նաև նրան մեղսագրված արարքը վերաորակելու համար:
 Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է կաշառք տալ, որի պատճառով Արտակ Գալստյանին չի հաջողվել ավարտին հասցնել հանցագործությունները:
 Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել