Tert.amLife-ը գրում է.

Մի շարք հեռուստասերիալներից հանրությանը հայտնի դերասան Գևորգ Գրիգորյանը վերջին շրջանում չի նկարահանվում որևէ նախագծում: Ամիսներ առաջ նա վթարի էր ենթարկվել: Երևանի փողոցներում հիմա էլ կարելի է նրան տեսնել հենակներով: Tert.am Life-ը դերասանից հետաքրքրվեց, թե ինչու է մինչև հիմա հենակներով:

 «5 ամիս առաջ մոտոցիկլետով վթարի եմ ենթարկվել, որից հետո չեմ կարողանում լիարժեք վերականգնվել: Ոտքս մնացել էր մոտոցիկլետի և մեքենայի արանքում, ոսկորսներս փշրվել էին: Արդեն 6 վիրահատություն եմ տարել: Եվս մեկ վիրահատություն կլինի մոտ 3 ամսից»,- ասաց դերասանն ու հավելեց, որ յոթերորդը կլինի վերջին վիրահատությունը:

 

Դերասանը դեռ չգիտի՝ վերջին վիրահատությունից հետո լիարժեք կվերականգնվի, թե ոչ, սակայն իր համար ամենակարևորն այն է, որ կարողանա մոտոցիկլետ վարել: «Մոտո քշել հաստատ կարող եմ: Առայժմ ամենակարևորը դա է: Ոտքի կանգնելուց հետո առաջինը մոտոս կսարքեմ»,- նշեց նա:

Գևորգը պարբերաբար Հայաստանում չի լինում: Նա նշեց, որ վթարից կարճ ժամանակ առաջ էր վերադարձել Հայաստան: «Վերադարձիցս հետո նկարահանվեցի «Արարատ TV»-ի նախագծերից մեկում: Նկարահանումների ավարտից մեկ շաբաթ հետո վթարի ենթարկվեցի ու այլևս չկարողացա նկարահանվել նոր նախագծերում»,- ասաց դերասանն ու հավելեց, որ այժմ զբաղմունքներ շատ չունի: Օրվա ընթացքում ֆիլմեր է դիտում, ընկերների հետ փաբ գնում: Ինչ վերաբերում է առանց աշխատելու ապրուստի միջոցին՝ նա նշեց, որ եկամուտի փոքր աղբյուրներ ունի:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել