Armlur.am-ը գրում է.
Վերջին մի քանի օրերի ընթացքում մեկը մյուսին հաջորդեցին ընտանեկան բռնությունների մասին ահազանգերը, որոնցից մեկն անգամ ողբերգությամբ ավարտվեց. ամուսինը սպանել էր կնոջը: ՀՀ քննչական կոմիտեն վերջին երկու ամիսների ընթացքում պաշտոնական մի շարք հաղորդագրություններ է տարածել այն մասին, որ կինը հաղորդում է ներկայացրել, թե ինչպես է ամուսինը ծեծել իրեն, կամ մեկ այլ դրվագով տղամարդը սպանել իր հետ փաստացի բնակվող կնոջը:
Հիշեցնենք` անցած ամիս էր դեռ՝ մեծ աղմուկ հանեց Ջունգլ անունով հայտնի Գեւորգ Սարգսյանի կողմից կնոջը Երեւանի կենտրոնում ծեծելու դեպքը: Այս լուրը ցնցեց հանրությանը ոչ միայն այն պատճառով, որ հասարակական վայրում ընտանեկան խնդիրներ են պարզաբանվում, այն էլ` այդ ձեւով, այլեւ կինն ամուսնու դեմ հաղորդում էր տվել եւ հայտարարել, թե կատարվածը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր լուսանկարը ինչ-որ անհայտ անձի կողմից հավանելու պատճառով է եղել:
ՀՀ ՔԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 25-ին Շենգավիթ վարչական շրջանում վարձակալած բնակարանում կնոջ դի էր հայտնաբերվել: Պարզվել է՝ նրան սպանել է իր հետ համատեղ բնակվող ընկերը, իսկ տեղի ունեցածի պատճառը խանդը է եղել: Ի դեպ, 37-ամյա կինը եւ նրա 34-ամյա ընկերը Երեւանի բնակիչներ չեն. մահացած կինը ծնունդով Արմավիրի մարզից էր, իսկ տղամարդը՝ Արարատից: Խանդի պատճառով ծագած վիճաբանության թեժ պահին էլ տղամարդը դանակով հարվածել է կնոջ ազդրին, ու թերեւս հնարավոր կլիներ խուսափել ողբերգական հետեւանքից, եթե ժամանակին նա դիմեր բուժօգնության, արդյունքում դանակահարությունից ժամեր անց արնահոսության հետեւանքով կինը մահացել է: Խոսակցություններ կան, որ տուժած կինը վախեցել է շտապօգնություն կանչել` խուսափելով իրավապահների հետ «առերեսվելուց»: «Ժողովուրդ» օրաթերթը իրավապահներին մոտ կանգնած աղբյուրներից երեկ պարզեց, որ 34-ամյա տղամարդն ինքնակամ է ներկայացել իրավապահներին: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է նաեւ, որ վերջին շրջանում եղել են մի շարք հաղորդումներ՝ կապված ընտանեկան բռնությունների հետ: Որպես կանոն՝ հաղորդում ներկայացնողները լինում են ընտանիքների կանայք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ