Զախարովա. Ռուսաստանը Թրամփի թիմի գալու հետ կապված պատրանքներ չի տածումAysor.am-ը գրում է.

Ռուսաստանն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի գալու հետ կապված պատրանքներ չի տածում։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե լուրջ խոսենք, ապա, իհարկե, նոր թիմի գալուց հետո ոչ մի բարեկամության, եղբայրության եւ արդարության հաղթանակ չի սպասվում։ Ոչ մի պատրանք ոչ ոք չի տածում», - գրել է նա Facebook–ի իր էջում։

«Պետք է տարբերել պատվիրված հակառուսական քարոզչությունը սեփական ազգային շահերը պաշտպանելուց։ Առաջինը ապակառուցողական կլինի ոչ այնքան Ռուսաստանի, որքան ամբողջ աշխարհի համար, քանի որ աշխարհին պետք է այդ հավասարակշռությունը։ Երկրորդը նորմալ աշխատանքային գործընթաց է», - ասել է Զախարովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել