Image result for տնտեսական աճԻրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծումը կխթանի մեր երկրի տնտեսական աճին

Օրեր առաջ Իրանում տեղի ունեցավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստն ուշագրավ էր հատկապես նրանով, որ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցել հայ-իրանական սահմանին նախատեսվող ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցում:

Փորձագիտական շրջանակների համոզմամբ՝ նման գոտու ստեղծումը կարող է նպաստել, որ Հայաստանում մեծանա իրանական ներդրումների ծավալը, ստեղծվեն աշխատատեղեր, ինչի արդյունքում Հայաստանը կարձանագրի տնտեսական աճ:

Ազատ տնտեսական գոտու ստեղծումը, իհարկե, բարենպաստ պայմաններ կստեղծի ոչ միայն Հայաստանի համար: Ինչպես հայտնի է, ԵԱՏՄ-ն ցանկություն ունի համագործակցելու Իրանի հետ՝ ստեղծելով ազատ առեւտրի գոտի: Եթե Հայաստանն այս հարցում ճկուն քաղաքականություն վարի, կարող է դառնալ կամուրջ Իրանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ, քանի որ ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն ունի ցամաքային սահման Իրանի հետ:

Եթե հարցը դիտարկենք առավել հեռանկարային հարթությունում, ապա Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն ամբողջական հանելու դեպքում Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը կդյուրացնի հայկական եւ իրանական արտադրանքի մուտքը Չինաստան եւ Կենտրոնական Ասիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել