Կախարդական գիշերը պետք է հավատալ հրաշքների. Անի Դաշյան (ֆոտոշարք)Life.panorama.am-ը գրում է.
Ամանորին  հաշված օրեր են մնացել, ու չնայած շատերը դեռ չեն շտապում նախատոնական պատրաստությանը, սակայն տոնական տրամադրությունն արդեն իսկ զգալի է:
 
Life.panorama.am-ի հետ զրույցում մոսկվաբնակ հաղորդավարուհի Անի Դաշյանը պատմել է իրենց տան տոնական անցուդարձից: Անի Դաշյանի ընտանիքում այս Ամանորը առանձահատուկ նշանակություն ունի, քանի որ որդու` փոքրիկ Ռոբերտի, առաջին Ամանորն է.
«Մեր ընտանիքի նախատոնական անցուդարձը, ինչպես ամեն տարի, սկսվում է նվերներ գնելով: Ասեմ, որ մեզ մոտ արդեն սկսվել է այդ հաճելի օրերը, շուտով կզարդարենք տոնական եղեւնին: Մեզ համար կրկնակի տոն է, քանի որ առաջին անգամն ենք մեր բալիկի հետ նշելու Ամանորը»,- ժպիտով պատմեց Անին:
 
 
Հաղորդավարուհին նկատեց, որ ամեն տարի Ձմեռ պապին նամակ է գրում ու հայտնում իր ցանկությունները.
 
«Ամեն տարի Ձմեռ պապին նամակ եմ գրում ու այս տարին էլ բացառություն չէ, միայն թե այս տարի երկու նամակ եմ գրելու` իմ ու Ռոբերտի փոխարեն: Իսկ ցանկությունների մասին դեռ չեմ բարձրաձայնի, որպեսզի իրականանան»,- նշեց նա:
Անի Դաշյանը հավատում է Ամանորի կախարդական գիշերվա երազանքներին.
 
«Միշտ Նոր տարվա գիշերը ուղիղ կեսգիշերին, զանգերը խփելուն պես երազանք եմ պահում. Կախարդական գիշերը պետք է հավատալ հրաշքների, երազանք պահել ու հավատալ դրա իրականացմանը: Ի դեպ` ուզում եմ, որպեսզի բոլորի երազանքները մի հրաշքով իրականություն դառնան»,- հավելեց նա:
Անդրադառնալով ամանորյա ֆոտոշարքին` Անի Դաշյանը պատմեց, որ փոքրիկ Ռոբերտն իրեն շատ ներդաշնակ է զգացել.
«Տղաս իրեն շատ լավ էր զգում տոնական տաղավարում: Իհարկե, փոքր-ինչ զարմացած էր, բայց իրեն շատ լավ պահեց` մեկ րոպե անգամ չբողոքեց»,- ավարտեց հաղորդավարուհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել