Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հանդիպում են անցկացնում գերմանական Համբուրգում, որտեղ դեկտեմբերի 8-ին բացվել է ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստը:

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները զրուցում են «դեմ առ դեմ»:

Ռուս եւ ամերիկացի դիվանագետները Սիրիայի խնդրի շուրջ հանդիպում են անցկացրել նախօրյակին: Դրա ավարտից հետո Քերին լրագրողներին հայտնել է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել Հալեպի իրադրության շուրջ եւ պայմանավորվել են այդ թեմայի քննարկումը շարունակել դեկտեմբերի 8-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել