Լավրովը՝ ԼՂ հակամարտության մասին168.am-ը գրում է.

Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալը գլխավոր դեր է կատարում այլ՝ դժվարին խնդիրների լուծման համար, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին։
Նա ասել է, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն առկա ձևաչափերի շրջանակում՝ բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը պահպանելու պայմանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել