Հայտնի է պաշտպանության նախարարի ծառայողական մեքենայի վթարի հետևանքով մահացածների ինքնությունըYerkir.am-ը գրում է.

Հայտնել ենք, որ այսօր` ժամը 11.52-ի սահմաններում, ողբերգական վթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Yerkir.am-ի տեղեկություններով՝ վթարի արդյունքում շրջվել ու ձորն է գլորվել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող` Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշով ծառայողական մեքենան:

Yerkir.am-ին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ վթարի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ` լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդն է) և անվտանգության աշխատակից` կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել