Aysor.am-ը գրում է.
Կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին պարգևատրելու համար 800 միլիոն դրամ կհատկացնի:
«Հաշվի առնելով, որ ՊԵԿ Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքները 2016 թվականին չի կատարվելու, ուստի չօգտագործվող գումարներից 800 միլիոն դրամն առաջարկում եմ ուղղել պարգևատրմանը»,- ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ ՀՀ պետական բյուջեով պարգևատրման համար նախատեսված միջոցներից պարգևատրման ֆոնդը մեկ միլիարդ դրամով պակասեցվելու է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



