Panorama.am-ը գրում է.

Սեուլում մեքենան մխրճվել է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հենի նստավայրի անվտանգության պահպանության ծառայության անցակետի մեջ: Գազետա.ռու կայքը, հղում անելով «Ռենհափ» գործակալությունը, գրում է, որ պատահարի հետևանքով անվտանգության ծառայության մեկ աշխատակից տուժել է: Մեքենան վարել է 27-ամյա մի կին:  Ներկայում փաստի առիթով ստուգումներ են կատարվում:

Աղբյուրը գրում է, որ ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահը համաձայնվել էր 2017-ի ապրիլին հրաժարական տալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել