Aysor.am-ը գրում է.
Հալեպի ազատագրումը կփոխի Սիրիայում պատերազմի ընթացքը, բայց չի բերի դրա ավարտին, հայտարարել է երկրի նախագահ Բաշար Ասադը հինգշաբթի «Ալ Վաթան» թերթում հրապարակված հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:
«Հալեպի ազատագրումը կարևոր փուլ կդառնա ահաբեկիչներից Սիրիան ազատելու ճանապարհին, բայց նրանց դեմ պատերազմը կշարունակվի մինչև լիակատար ոչնչացում»,-ասել է պետության ղեկավարը:
«Ահաբեկիչներ կան Սիրիայի այլ տարածաշրջաններում, և մենք կռվելու ենք նրանց դեմ»,-հավելել է Ասադը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



