««Հրապարակը» հայտնել էր, որ ֆինանսական և տնտեսական կտրվածքով այս տարին ուշագրավ է նաև բանկերի խոշորացման առումով։ Ինչպես հայտնի է՝ Կենտրոնական բանկը որոշել է 2017թ. հունվարի 1-ից բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ. դրամից 30 մլրդ. դրամի հասցնել։ Հայտնի է, որ Հայաստանում գործունեություն ծավալած 21 բանկերից կմնա 17-ը։ Քիչ կապիտալ ունեցող մի շարք բանկեր արդեն իսկ միավորվել են, ինչպես, օրինակ, «Պրոկրեդիտը» միացավ «Ինեկոբանկին», ԲՏԱ-ն՝ «Հայէկոնոմին», «Առէկսիմբանկը»՝ «Արդշինբանկին», «Զարգացման հայկա՝ կան բանկը»՝ «Արարաւոբանկին»։ Բանկերի հրապարակած վերջին հաշվետվության համաձայն (2016թ. երրորդ եռամսյակ)՝ մի շարք բանկեր համալրել են իրենց կապիտալը, ակտիվներն աճել են վարկավորման ավելացման հաշվին, պարւոավորություններն ավելացել են, բանկերն ավելի շատ են վաստակել։

 

Դրանք են՝ «Անելիքը», «Արմսվիսը», «Պրոմեթեյը», «Մելլաթը»։ Այս պահի դրությամբ վտանգավոր գոտում է միայն «Արցախբանկը», որը կամ պետք է համալրի կապիտալը, կամ միանա մեկ այլ բանկի։ Մեզ տեղեկություններ են հասել, որ հնարավոր է «Արցախբանկը» վերոնշյալ ոչ մի տարբերակն էլ չանի, փոխարենը դառնա ԼՂՀ-ում գործող «Արցախբանկի» մասնաճյուղը Հայաստանում կամ գուցե վարկային կազմակերպություն։ Այս օրերին մեր խմբագրությունը միավորվող բանկերից բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ աշխատակիցներն անորոշության մեջ են, չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում, կաշխատեմ, թե՝ կդառնան գործազուրկ։ Միավորման պայմանագրերով պետք է հստակ Երևա՝ կա՝ որևէ պայմանավորվածություն անձնակազմի, շենքերի հետ կապված։ Այս առթիվ բանկերի ղեկավարությունները ոչինչ չեն հայտնել աշխատակիցներին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել