Յունիբանկը շահավետ պայմաններով իրականացնում է սոցիալական փաթեթների բանկային հաշիվների սպասարկում` առաջարկելով 8% տարեկան տոկոսադրույք հաշվի մնացորդի նկատմամբ: Հաշվի բացումն ու սպասարկումը բանկն իրականացնում է անվճար:
Նշված բանկային հաշիվը բացվում է ՀՀ դրամով և նախատեսված է ՀՀ կառավարության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթից օգտվող ֆիզիկական անձանց համար: Հաճախորդն իրավունք ունի կատարել հաշվի համալրումներ` առանց գումարային սահմանափակման: Հաշվից ելքեր կարող են կատարվել միայն սոցիալական փաթեթի մեջ ներառված չորս ուղղությամբ` առողջության ապահովագրություն, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար, հանգստի ապահովում ՀՀ-ում և ԼՂՀ-ում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել