«Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երեկ ժամը 17։ 30-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Այս հավաստիացմանը, սակայն, պետք է որոշակի վերապահումներով մոտենալ:

 

Մեր տեղեկություններով ճանապարհը առնվազն այդ պահին դեռ շարունակում Էր փակ մնալ և վրացական կողմը դեռ չէր ավարտել ճանապարհը ձնից մաքրելու աշխատանքները, և երթևեկությունը թույլատրվում է միայն մարդատար մեքենաներին։ Այսօր առավոտյան այս հարցում թերևս հստակություն կմտնի։ Ճանապարհի նշված հատվածը փակվել էր դեկտեմբերի 2-ին, ինչի պատճառով այստեղ կուտակվել են հարյուրավոր մեքենաներ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել