Ուզում եմ, որ մարդու ազատությանը չբռնանա ոչ մեկը:
Ասենք, մայրդ նեղը գցելու համար հիշեցնի, որ քեզ պահել մեծացրել եմ, էսօր դու էս ինչ հայացքներ ունես....
Ոչ դասախոսը` բա քեզ գիտելիքներ եմ տվել....
Ոչ ընկերներդ....
Ոչ բարեկամներդ...
Ոչ էլ հայրենիքը`...
Ոոոոոչ մեկը.....
Բոլորին կարող ես սիրել, հարգել, գնահատել` առանց ինքդ քեզ դավաճանելու, մարդ մնալով, անհատականություն մնալով:
Ուզում եմ, որ ես անեմ էն, ինչ ճիշտ եմ գտնում` նույն մորս համար, երեխուս համար ու հայրենիքիս համար.... Սրտիս թելադրանքով, խղճիս դեմ մաքուր.... Ոնց գիտեմ, էնպես էլ ապրեմ: Առանց կեղծելու, առանց երկակի խաղերի... որ շփվես ինձ հետ ու հստակ հասկանաս, թե ով եմ ես, ինչ եմ ուզում ու ուր եմ գնում.... Նույն մոր պահով: Նույն ընկերների պահով: Ու հայրենիքի պահով:
Ճիշտ ու սխալի մասին չեմ ասում: Այլ ինքդ քեզ չկեղծելու:
Գուցե տեսակետները տարբեր են բոլորիս մոտ էլ, բայց դա չի խանգարում, որ ես հստակ տարանջատեմ խիստ անձնականը ու քաղաքականը:
Ու չի խանգարում, որ ուրիշ տեսակետ ունենալով հանդերձ՝ անսահման սիրեմ ու գուցե կյանքս էլ պետք լինի` տամ մորս, հայրենիքիս ու կյանքիս մեջ ակամա հայտնված շատ-շատերի համար: Հաստատ:
Ես ոչ մի կուսակցության չեմ պատկանում, ոչ մեկի ետևից չեմ գնում...ոչ մի շահ չունեմ:
Ուղղակի խեղդվում եմ, բայց ապրել էլ եմ ուզում: Փոխել եմ ուզում ինչ-որ բան:
Գուցե, գուցե ոնց ասում են՝ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը.... Սա էլ կա....
Բայց էսօր որ դանակը կոկորդիս է հասել ու շատերի մոտ է այդպես, հո օդից չընկա՞վ:
Գուցե էս ժողովրդական ընդվզումները դաս լինի բոլոր-բոլորին,ով գալու է իշխանություն կամ արդեն էնտեղ է, որ հասկանան` վաղը կարող է ոչ մի ուժ ու կաշառք չօգնի այլևս... Ուզում եմ հասկանան, որ իրենց ռեալ ուժը փողն ու զենքը չի, այլ հասարակ գյուղացին ու քաղաքացին: Իրենց ռեալ ուժը միայն ժողովուրդը կլինի, եթե ինքը ժողովրդի հետ է: Քանի դեռ «մենք» ու «դուք» ենք խաղում, հա՛մ մենք, հա՛մ դուք խնդիրներ ունենք.....
Երեկ նայեցի, Թոխմախը արդեն շատ թե քիչ հավաք էր ու իրեն մոտեցող ժուռնալիստի մեջ Ոչնչության փոխարեն Մարդ էր տեսնում: Համենայն դեպս չկար առաջվա սանձարձակ պահվածքը: Գիտի` խնդիրներ կունենա, աղմուկ կբարձրացնեն, հարգանք կպահանջեն ու ճիշտ կանեն:
Մեզնից` պրոբլեմները վեր հանողներից մի տեսակ պիտի շնորհակալ լինեն, որովհետև հայելու նման մի բան ենք ու կարող են կողքից տեսնել իրենք իրենց, ոնց հայելու մեջ... Ձրի լակմուսի նման մի բան ենք:
Ավելին՝ ես ու իմ նմանները Սերժ Սարգսյանի նկատմամբ ավելի շիտակ պահվածք ունենք, քան իր կողքին կանգնած շատ վստահված անձինք ու կեղծ կողմնակիցները, որոնք երբեք ցույց չեն տալիս իրենց իրական դիրքորոշումն ու դեմքը: Ու կարան երեսին ժպտալով, մինչ գետին խոնարհվելով թիկունքից խաղեր տան: Ոնց որ եղավ երեկ:
Օգուտ է ու վնաս չէ, որ իմանա, թե ինչու իրեն չի ընտրել այ կոնկրետ էս կամ էն մարդը: Թող մոտենա, հատ -հատ հարցնի... Շատ բան կիմանա, որը երբեք իր կողքին կանգնածները չեն ասի:
Եվ վերջապես ի՞նչ է ուզածս: Հո ես իրենց մա՞հը չեմ ուզում:
Ես ընդամենը ուզում եմ՝ ԲՈԼՈՐՍ Մարդ զգանք էս երկրում: Շատ, թե քիչ....Գոնե էսքանը: Ու մի 15 տարի հետո երեխես չապրի քարուքանդ եղած, թալանված հողի վրա ու չգնա ստիպված պատերազմ` հիմա էլ Սյունիքը թրքերից ազատագրելու համար:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/599955.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել