Բայց ինչքան տեխնիկա, շինանյութ ու բժշկական սարքավորում երկրաշարժի գոտուց թալանվեց «ռուսը քըխ ա, մեր գլխին երկրաշարժ ա սարքել» պատրվակով:
Ինչքան բոմժ հարստացավ հետերկրաշարժյան ամիսներին իբր հայրենասիրական նկրտումներով, սովետական շինտրեստերի ունեցվածքը խլելով ու ծախելով:
Ինչքան մինչերկրաշարժյան ՍՈՒ-ի պետ-շմետ ցեմենտ թալանեցին, հարստացան, վայելեցին ու մինչ օրս պատժված չեն:
Այ սրա մասին մտածեք, ոչ թե «ես մեկին գիտեմ, ում զանգել ասել են, որ երկրաշարժ ա լինելու ու դա սովետն ա անելու»:
Մի անգամ ասել եմ՝ այսպիսի անհեթեթ հեքիաթներին հավատացող ու տարածողները Եհովայի վկաների ու Օրիֆլեյմի փայ պետք ա դառնան: Իդելական միջավայր են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել