Գրեթե յուրաքանչյուր մայր պատրաստ է իր երեխայի համար անհավանական քայլերի դիմել:
Հետաքրքիր է, որ մայրական բնազդը երբեմն տարածվում է ոչ միայն սեփական երեխայի վրա, այլև այլոց:
6 երեխաների մայր Ռեբեկա Վանոսիկը Միսսուրի նահանգից ապացուցում է, որ կանանց համար «օտար երեխա» հասկացություն գոյություն չունի:
Ռեբեկան վերջերս Facebook-ի իր էջում հրապարակել էր պատմություն այն մասին, որ ծանոթներից մեկը խնդրել է կրծքով կերակրել օտար աղջկա:
Բանն այն է, որ երեխայի մայրը հայտնվել էր հիվանդանոցում, և փոքրիկը հրաժարվում էր շշով կաթից:
Ռեբեկան պատմությանը կցել էր նաև լուսանկար, որը դժգոհություն էր առաջացրել համացանցում, ինչից հետո կնոջ օգտահաշիվը սոցցանցն արգելափակել էր:
Այն բանից հետո, երբ պատմությունը լայն արձագանք առաջացրեց սոցցանցերում ու ԶԼՄ-ներում, Ռեբեկայի օգտահաշիվը վերականգնվեց: