168.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հրապարակել է այն  ֆուտբոլիստների ցանկը, ովքեր մեկնել են Ուկրաինա՝ մասնակցելու Եվրոպա լիգայի խմբային փուլի՝ «Զարյայի» հետ խաղին:

Մոուրինիոն խաղին հայտավորել է 19 ֆուտբոլիստների:

Ընդհանուր հայտացուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Մանչեսթերյան ակումբի հայտացուցակն ունի հետևյալ տեսքը՝

Դավիթ Դե Խեա, Մենսահ, Ռոմերո, Ջոնսթոուն, Ջոնս, Բայի, Ռոխո, Յանգ,  Ֆելաինի,  Բլինդ,  Լինգարդ, Հերերա, Պոգբա, Մատա, Մխիթարյան, Մարսիալ, Ռեշֆորդ, Ռունի, Իբրահիմովիչ:

Խաղի տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 22:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել