Սրանից մի քանի տարի առաջ, երբ ծեծել էին Էդիկ Բաղդասարյանին, եթերում մի միտք ասացի, որը շատերին դուր չեկավ: Ասեցի՝ կա՛մ թող ոստիկանությունը բացահայտի լրագրողների վրա հարձակումների կազմակերպիչներին ու իրականացնողներին, կա՛մ թող լրագրողներին զենք կրելու իրավունք տան, ու մենք մեր հարցերը կլուծենք: Որևէ դեպք, սակայն, չբացահայտվեց, իսկ զենք, բնականաբար, չտրամադրվեց: Էս ամենը բերեց նրան, որ բռնության ձևերը փոխվեցին, ու «level up» գրանցվեց: Լրագրողներին սկսեցին սպառնալ «կակոյ նիբուձ» թոխմախի մհերներ, շմայսներ, իսկ էսօր արդեն Ռուբիկ Հակոբյանը ԱԺ-ում լրագրող ա ծեծել: Ու ցավն էն ա, որ էդ սուբյեկտը անձեռնմխելիության իրավունք ունի, ու էն մաքսիմումը, որ սպառնում ա Հակոբյանին, էթիկայի հանձնաժողովի կողմից «ամոթանք» ստանալն ա (լրագրողը մեկ էլ կարող ա դիմի վարչական դատարան՝ բարոյական վնասի հատուցման պահանջով): Ու վերջ:
Այ, էս օրվա համար էինք ասում, որ պատգամավորները պիտի զրկվեն անձեռնմխելիությունից: Բալքիմ մի բան անելուց առաջ մի հինգ անգամ կմտածեին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: