collageWnews.am-ը գրում է.

Բոլորի կյանքում ամենահիշարժան օրերից մեկը հարսանիքն է։ Ովքեր այս տարի մուտք գործեցին կյանքի նոր փուլ եւ նոր ընտանիք կազմեցին. ամփոփելով 2016 թվականը՝ Wnews.am-ը որոշեց վերհիշել հայտնիների տարվա ամենաքննարկված հարսանիքները։

Սարգիս Կարապետյան.

1 2

Հունիսին տեղի ունեցավ տարվա ամենաքննարկվող հարսանիքներից մեկը՝ մեծահարուստ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքը։ Այն լուսաբանվեց ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսաստանյան լրատվամիջոցներով։ Սարգսի ընտրալը վրացուհի Սալլի Կինցուրաշվիլին է։ Հարսանիքին հրավիրված էր հայ քաղաքական Էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գործարար-պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բազմաթիվ օլիգարխներ, պաշտոնյաներ։

Մոսկվայի «Սաֆիսա» ռեստորանում կայացած հարսանական խնջույքին ներկա է եղել շուրջ 500 հյուր։

Ի դեպ, հարսանեկան խնջույքը վարում էր հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը։

Երաժշտական մասն ապահովել են «Maroon 5» աշխարհահռչակ խումբը, Ալլա Պուգաչովան, Վերա Բրեժնեւան եւ այլ հայտնիներ։

3

 

Գոհար Գասպարյան-Նարեկ Վան Աշուղաթոյան

%d5%a3%d5%b8%d5%b0%d5%a1%d6%80%d5%a3%d5%b8%d5%b0

Ամռանը տեղի ունեցավ նաեւ սիրված հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի եւ Նարեկ Վան Աշուղաթոյանի հարսանիքը։ Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել  Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում:

Գոհար Ավետիսյան-Վահիկ Մարտիրոսյան

%d5%a3%d5%b8%d5%b0%d5%a1%d6%80

Նոյեմբերին Երեւանում տեղի ունեցավ Մոսկվայի ամենապահանջված հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանի եւ երգիչ Վահիկ Մարտիրոսյանի հարսանիքը։ Զույի հարսանեկան խնջույքը տեղի ունեցավ «Փարավոն» ռեստորանում։%d5%a3%d5%a3%d5%a6

Սուսաննա Պետրոսյան-Գեւորգ Գասպարյան

%d5%bd%d5%b8%d6%82%d5%bd%d5%bd

Օգոստոսի 6-ին տեղի ունեցավ  երգչուհի Սուսաննա Պետրոսյանի հարսանիքը: Երգչուհու ընտրյալը  բժիշկ-կենսաքիմիկ Գևորգ Գասպարյանն է: Զույգը պսակադրվել է   Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, իսկ խնջույքն անցել է Armenian Royal Palace. ռեստորանում: 

Աննա Ավանեսյան-Դավիթ Տեր-Պետրոսյան

%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a1

Գարնան ամենաքննարկվող հարսանիքներից էր հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու` Դավիթի հարսանիքը: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

%d5%a1%d5%b6

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել