Panorama.am-ը գրում է.
«Սևանա լճում սիգի պաշարն այս տարի էականորեն չի ավելացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ անցյալ տարի սիգի արդյունագործական պաշարը եղել է 430 տոննա, այս տարի` 450 տոննա. «Մենք կառավարությանն առաջարկել ենք ուժեղացնել սիգի որսի արգելքը, ուժեղացնել հսկողությունը ձվադրման շրջանում՝ նոյեմբերի 25-ից մինչև հունվարի 10-ը, բայց նախարարությունը որոշել է արգելք դնել դեկտեմբերի 1-ից: Արդեն ամսի 2, 3-ին ես տեսել եմ վաճառքի հանված սիգ, դա նշանակում է, որ արգելքը պատշաճ չի իրականացվում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել