168.am-ը գրում է.
Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի շրջանում հարձակում է իրականացվել թուրք զինծառայողների վրա, կան սպանվածներ ու վիրավորներ։
Ինչպես հայտնում է Hürriyet-ը, ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պայթուցիկով լի ավտոմեքենայով հարձակվել են Թուրքիայի ԶՈՒ բրիգադի տեղակայման վայրի վրա։ Պայթյունի ու հրաձգության հետևանքով սպանվել է 2 թուրք զինծառայող, 12-ը վիրավորվել է։
Վիրավորներ կան նաև «Սիրիայի ազատ բանակի» շրջանում։ Վիրավորները տեղափոխվել են թուրքական Գազիանթեփ քաղաք։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2016/12/07/726261.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



