Բոլորի կարծիքով նոր սանրվածքս ինձ շատ է սազում, վատ կարծիքներ արտահայտում են միայն նախանձները. Ջուս

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Ջուսի կարճ սանրվածքը շարունակում է  քննարկման թեմա լինել, այս  անգամ կարծիքներ են տարածվել, թե Ջուսի նոր սանրվածքն ու վարսերի գույնը նրան տղամարդու է նմանեցնում: Սակայն այդ կարծիքները երգչուհին համարում է ոչ հիմնավորված, ըստ նրա` միայն իրեն նախանձողները կարող են այդպես մտածել.
 
«Կարծում եմ այդպիսի մտքեր արտահայտում են մարդիկ, ովքեր զուրկ են ինտելեկտից, չունեն բարձր մակարդակ, որ կնոջը տղամարդուց չեն կարողանում տարբերել: Նման բաներ կարող են ասել նախանձները, ովքեր դիտմամբ ուզում են մարդուն վարկաբեկել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց սկանդալային երգչուհին:
 
Ինչ վերաբերվում է սանրվածքին` Ջուսն ընդգծեց.
 
«Իմ ոճով զբաղվում է իմ տաղանդավոր ու պրոֆեսիոնալ ոճաբան Սերժ Հարությունյանը, որը Հայաստանի լավագույն ոճաբան-վարսահարդարներից մեկն է համարվում: Ասեմ ավելին` իմ կարճ սանրվածքն իսկապես ցնցեց ամբողջ համացանցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել