Image result for կառավարությունԱյն, որ պետական համակարգի աշխատողների թիվը պետք է օպտիմալացնել, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, և այս գործընթացի համար կան բազմաթիվ օբյեկտիվ և հիմնավոր պատճառներ։ Բայց քանի որ այս օրերին պետական համակարգի կրճատմանը զուգահեռ հնչում են հարցադրումներ այն մասին, թե ինչ պետք է անեն գործազուրկ դարձած արդեն նախկին պետական աշխատողները, անդրադառնանք մի երևույթի, որը կոչվում է՝ «ոչինչ չանելով աշխատավարձ ստանալու» կենսաձև։
Մարդիկ, ովքեր ազատվում են հիմա աշխատանքից, անարդյունավետ չեն աշխատել, մեղմ ասած, այսինքն՝ մինչ ես, Պողոսը, Պետրոսը ծանր գրաֆիկով «պախատ» ենք արել օրվա հացի համար, այս մարդիկ ոչինչ չանելով, իրենց տաքուկ աշխատասենյակներում սուրճ խմելով՝ մեր հարկերից աշխատավարձ են ստացել և միշտ մտածել են, որ այդպես էլ պետք է լիներ։ Հիմա եթե նրանք հայտնվել են կրճատվածների մեջ, պետք է մեզ պես փնտրեն ու գտնեն աշխատանք, որն, ի դեպ, կա Հայաստանում, քիչ վարձատրվող, ծանր գրաֆիկով, բայց կա, և ընդ որում՝ ազգի մեծամասնությունն այդպես է ապրում և հաց վաստակում, այս մարդիկ ինչո՞վ են մեզնից պակաս կամ ավել, որ չեն ուզում կամ չեն կարող նման աշխատանք գտնել։ Չէ՞ որ այսօր ցուրտ տոնավաճառներում կանգնողը կամ սահմանին պայմանագրային զինծառայողն էլ նույն հաջողությամբ ունի բարձրագույն կրթություն և միգուցե ավելի լավ մասնագետ է, քան իրենք են եղել։
Բայց այստեղ հարցն այն է, որ այս մարդիկ դա չեն ուզում անել, քանի որ սովոր են, որ առանց նորմալ աշխատելու պետք է եկամուտ ունենան։ Դա արդեն իրենց սեփական անձը գերագնահատելու հետևանքն է, ուստի և իրենց խնդիրն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել