Panorama.am-ը գրում է.

«Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչները բանակցում են Ուկրաինայի իշխանությունների հետ, որպեսզի Կիևում «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի օրերին չեղյալ հայտարարվի գործող «սև ցուցակը», որում ընդգրկված են ռուս արտիստներ, ինչը նշանակում է, որ նրանց մուտքն այդ երկրի տարածք արգելված է:  Լենտա.ռու կայքը գրում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է  հավատարիմ մնա սահմանված չափանիշներին և որևէ խնդիր չստեղծի ռուսական հեռուստալիքների համար հեռարձակման, նաև ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման հետ կապված: Բացի այդ, կազմակերպիչները հայտարարել են, որ Կիևը պարտավոր է «ազատ մուտք ապահովել բոլոր պատվիրակների և արտիստների համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել