Image resultOperativ.am-ը գրում է.

Բելգիայի ոստիկաններն 8 մարդ են ձերբակալել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեղադրանքով: Այս մասին գրում է Ru.golos.ua-ն՝ հղում տալով La Libre պարբերականին:

Նշվում է, որ ձերբակալվածները կասկածվում են Սիրայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու և մասնավորապես նրանց կողմից ֆինանսավորվելու մեջ:  Կասկածյալներին ձերբակալելու խուզարկում է անցկացվել Բրյուսելի մի շարք քաղաքներում: Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, պայթուցիկներ:

Հիշեցնենք, որ նոյմեբերի վերջին Բելգիայի ոստիկանությունը 6 մարդու էր ձերբակալել՝ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու ժամանակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել