Araratnews.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պետք է արգելել բուրքաների կրումը երկրի տարածքում։ Ինչպես հաղորդում է The Independent-ը, կանցլերը նման հայտարարությամբ հանդես է եկել Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության համագումարի ժամանակ։
«Պետք է արգելել երեսն ամբողջությամբ ծածկող բուքրաները, որքան թույլ է տալիս օրենքը»,-հայտարարել է Մերկելը։
Դիմելով իր կուսակիցներին՝ կանցլերն նշել է, որ կաջակցի կնոջ դեմքն ամբողջությամբ ծածկող իսլամական գլխաշորերի կրումն արգելող արշավին, որը մեկնարկել է Գերմանիայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



