168.am-ը գրում է.

UFC չեմպիոնն առաջվա նման վստահ է, որ կարող է հանճարեղ բռնցքամարտիկ լինել:

«Ես դուրս կգամ ռինգ և ուղղակի նոկաուտի կենթարկեմ նրան: Ահա և վերջ: Ես առավելություն ունեմ ձեռքերի երկարության մեջ, իմ օգտին է երիտասարդությունը: Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ես ինչ կարող եմ անել Ֆլոյդի հետ, եթե կենտրոնանամ միայն բռնցքամարտի վրա: Ես ունեմ նաև այլ հնարավորություններ. մի քանի պոտենցիալ մրցակիցներ՝ Ֆլոյդի նախկին հակառակորդները: Տեսնենք, ինչպես ամեն ինչ կդասավորվի»,- ՄաքԳրեգորին է մեջբերում Marca-ն:

Մեյվեյզերը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 49 մենամարտ, որոնցում տարել է 49 հաղթանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել