46a51d01Araratnews.am-ը գրում է.

Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին մտադիր է երեխաների հետ տեղափոխվել Լոնդոն և պաշտոն զբաղեցնել ՄԱԿ-ում. հաղորդում է TMZ պարբերականը:

Ըստ աղբյուրի՝ Անջելինա Ջոլիի և իր նախկին ամուսնու` Բրեդ Փիթի միջև ավելի քան մեկ տարի տարաձայնություններ կային, և դերասանուհին ամուսնալուծության միջոց էր փնտրում, որպեսզի ստանար իր երազանքի աշխատանքը:

Հաղորդվում է նաև, որ ՄԱԿ-ում դերասանուհուն աջակցում են երկու բարձրաստիճան բրիտանացի պաշտոնյաներ, որոնցից մեկը Լորդերի պալատի անդամ է, իսկ մյուսը պաշտոն է զբաղեցնում Մեծ Բրիտանիայի կառավարությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել