Ղազախստանի Ունղուրտաս ավանում՝ նույնանուն լեռան ստորոտին է ապրում սուֆի դարվիշ Բիֆաթիմա Դուալետովան։

Բիֆաթիման պնդում է, թե դա «ուժի վայր» է, որտեղ ինքը կարող է լուծել մարդկանց կարմայի խնդիրները։

Նրա հյուրատանն ապրում են հետևորդները ողջ նախկին ԽՍՀՄ-ի տարածքից։

Լուսանկարիչ Դենիս Վեջասը Ունղուրտասում ապրել է 2 ամիս՝ 2011թ. հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում։

Նա ուղեկցել է ուխտավորներին արշավների ժամանակ, լուսանկարել է ծեսերը, որոնք անցկացրել է կին շամանը, ու կատարել նրա հանձնարարությունները, օրինակ՝ ոչխարներին է արածացրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել