Դատելով էներգետիկայի նախարարի տված հարցազրույցից՝ գազի գինը, այնուամենայնիվ, բարձրանալու է, ու հիմա նախարարին մնացել է մենակ փշի-փշի անել, որ հա´, բարձրանալու է, բայց մեկ է մնալու է ԱՊՀ-ում ամենացածր սակագինը։ Ընդհանրապես, հարցազրույցը խիստ ուշագրավ է ու տողատակում հստակ ընթերցվում է ցինիզմը.
-Պարոն նախարար, Ձեզ հետ ուզում եմ խոսել Ձեր չսիրած հարցի` գազի սակագնի մասին։
-Ո՞վ է ասում, որ այդ հարցն իմ սիրած հարցը չէ։
-Այդ դեպքում խոսենք հենց Ձեր սիրած հարցից։
-Դրա մասին կխոսենք, երբ բանակցությունները կավարտվեն։
-Ե՞րբ կավարտվեն։
-Բանակցություններն այժմ ընթացքի մեջ են, եւ երբ ավարտվեն, կտեղեկացնենք։
-Իսկ ե՞րբ են սկսվել բանակցությունները։
-Մոտ երեք ամիս է։
-Եթե հիշում եք, Դուք պարբերաբար ասում էիք, որ գազի սակագնի բարձրացում տեղի չի ունենա։ Ո՞րն է երաշխիքը, որ այդպիսի բան չի լինի եւ ինչո՞ւ չպետք է լինի։
-Իսկ ես նման երաշխիք երբեւէ տվե՞լ եմ։ Ասել եմ հետեւյալը` ինչպիսի սակագին էլ սահմանվի, միեւնույն է, այն ցածր կլինի ԱՊՀ երկրներին տրամադրվող գազի սակագնի համեմատ։ Դա երաշխավորում եմ։
-Ամեն դեպքում, գազի սակագինը մոտավորապես ինչքա՞ն կբարձրանա։ Նկատեմ, որ անցած տարի սահմանի վրա արդեն իսկ գազի մաքսային արժեքը բարձրացել է։
-Չեմ կարող այս պահին սակագնի վերաբերյալ հստակ որեւէ բան ասել, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են, եւ դրանց արդյունքում միայն հարցը կհստակեցվի։
Ախր ցավը նրանում է, որ Ռուսաստանն ինչքան էլ բարձրացնի գազի սակագինը, մեզ մոտ այն արդեն վաճառվում է անաստվածորեն բարձր սակագնով՝ մոտ 140 դոլար մարջայով, ու եթե, ասենք, ռուսները 40 դոլարով էլ բարձրացնեն, միևնույն է, շահույթը ամեն 1000 խորանարդ մետրից կմնա 100 դոլարի կարգի շահույթ։
Ասա այ անաստվածներ, չի կարելի էդքան ագահ լինել, գոնե վրացի Իվանիշվիլու չափ էլ չկաք էլի, ով իր գրպանի հաշվին նվազեցնում է գազի գինը, իսկ դուք մեր գրպանի հաշվին հաստացնում եք ձեր վզերը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/272742372859534
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել