Ներգրավված ֆինանսական միջոցները՝ մանրադիտակի տակ
Հայաստանի տնտեսությունը ակտիվացնելու նպատակով հարկավոր են ռազմավարական նոր մեխանիզմներ, որոնք կնպաստեն առկա խնդիրների լուծմանը և հնարավորություն կտան իրականացնելու երկարաժամկետ բարեփոխումների ծրագրեր:
Այդ նպատակով ՀՀ-ում ձևավորվելու է խորհրդատվական խումբ, որտեղ ներառված կլինեն հայ և օտարերկրյա մասնագետներ, ովքեր կառաջարկեն երկարաժամկետ ծրագրեր:
Խորհրդատվական խմբի թիրախում կլինեն հարկային ոլորտը, առողջապահությունը, գիտությունը, կրթությունը և գյուղատնտեսությունը:
Դրանից առաջ ձևավորվելու է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն», որի պարտականությունների մեջ կլինի պետության զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություններ, հայեցակարգեր և նպատակային բարեփոխումներ մշակելը:
Բարեփոխումները ավելի ազդեցիկ կլինեն, եթե մշակվեն նաև կոռուպցիայի դեմ պայքարի նոր մեխանիզմներ: Այդ նպատակով կձևավորվի պետական հիմնադրամ՝ ձեռնարկատիրության աջակցության նպատակով:
Բացի պետական գանձարանի միջոցներից՝ երբեմն կարիք է լինում ներգրավել լրացուցիչ ֆինանսական հոսքեր, որոնք հիմնականում տրվում են վարկերի տեսքով: Նման իրավիճակում հարկավոր է ուժեղացնել վերահսկողությունը, որը պետք է նպաստի տրվող միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանը:
Վերը նշված բոլոր ծրագրերի իրականացման դեպքում հնարավոր է երկարաժամկետում հասնել լուրջ արդյունքների, որոնք կդրսևորվեն տնտեսական ցուցանիշների տեսքով: