Lurer.com-ը գրում է.

France Football պարբերականը «Ոսկե գնդակ»-ի դափնեկրի անունը կհայտարարի դեկտեմբերի 12-ին: Այս մասին տեղեկացնում է պարբերականի մամուլի ծառայությունը:

Մրցանակաբաշխությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: ՖԻՖԱ-ն այս տարվանից սկսած՝ չի հանձնի այս հեղինակավոր մրցանակը, քանի որ համագործակցությունը France Football-ի հետ ավարտվել է:

2010թ.-ին կողմերը պայմանագիր էին կնքել, որի համաձայն՝ «Ոսկե գնդակ»-ի դափնեկրին որոշում էր ՖԻՖԱ-ն` ազգային հավաքականների մարզիչների, ավագների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում: Պայմանագիրն ավարտված է և այս տարի դափնեկրին կորոշեն լրագրողները և պարբերականի հատուկ ժյուրին:

Իսկ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը հայտնի կդառնա հունվարի 9-ին կայանալիք մրցանակաբաշխությանը:

ՖԻՖԱ-ի վարկածով լավագույնի կոչման համար կպայքարեն Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և Անտուան Գրիզմանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել