Картинки по запросу աժՆախօրեին մեկնարկեց ԱԺ վերջին քառօրյան, վերջին, քանի որ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանն իր աշխատանքները գրեթե ավարտել է (եթե չհաշվենք, որ փետրվարին կլինի մեկ քառօրյա կամ ուղղակի քվորում չապահովվելու պատճառով չի լինի, և ապրիլին կձևավորվի նոր պառլամենտ): Երեկ պառլամենտում պատգամավորներից մեկը փորձում էր խորհրդարանի օրակարգում ընդգրկել լյուստրացիայի մասին օրինագիծ, որին, սակայն, գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չէր տվել:

«Լյուստրացիա» հասկացությանը, որպես կանոն, քաղաքական ցենզուրայի ձև է, որով սահմանափակվում է որոշակի անձանց մասնագիտական գործունեություն ծավալելու սահմանները: Ըստ միջազգային փորձի՝ «լյուստրացիան» նկարագրվում է որպես օրենսդրական ակտերի ընդունման համալիր, որով «մաքրվում է» պետական ապարատը և այլ հասարակական կարևոր ինստիտուտներն (ԶԼՄ-ներ որոշ դեպքերում նաև եկեղեցի) այն անձանցից, ովքեր գաղտնի համագործակցել են հատուկ ծառայությունների հետ:

Կոմունիստական ռեժիմի տապալումից հետո, բնականաբար, այդ էլիտայի մի մասը շարունակել է մնալ վերնախավում: Քաղաքական փոփոխությունները փոխում են քաղաքական առաջին, երևացող դեմքերին, սակայն երկրորդ և երրորդ էշելոնը շարունակում է մնալ գործունակ. դերասաններ, նկարիչներ, գրողներ, գիտնականներ, դիվանագետներ, արդյունաբերողներ, քաղաքական գործիչներ:

Նոր հասարակարգը միշտ էլ հիմնված է լինում հին հասարակարգի վրա: Բայց հենց այս կետում հարց է առաջանում. մի՞թե հնարավոր է նոր հասարակարգ կառուցել հենվելով դանոսչիկների` ուրիշի կնոջը տիրանալու համար ամուսնուն գուլագ ուղարկածների, կարիերայի համար ընկերոջը զրպարտածների, խանդից ելնելով գրչակցին կառափնարան տարածների վրա:

Ցանկացած առողջ հասարակություն այս հարցին կպատասխանի միանշանակ` ոչ: Լյուստրացիոն գործողության ընկալումը ոչ միայն դանոսչիկներին, դահիճներին բացահայտելն ու նրանց պետական, հասարակական կյանքից հեռու պահելն է, այլև Կոմունիստական ռեժիմի տարիներին անբասիր մնացածներին մաքրելը հանցագործ համակարգի պատասխանատվության բեռից: Այս գործելակերպը նաև արտաքին անվտանգության խնդիր է լուծում: ԿԳԲ-ի գործակալները խոցելի են օտարերկրյա հատուկ ծառայությունների համար: Փլուզման տարիներին ԿԳԲ-ի գործակալների մասին տեղեկատվությունը ցաքուցրիվ է եղել աշխարհով մեկ:

Ոչ մի երկրում նման ջատագովությամբ չեն փորձում բացահայտել ԿԸՀ-ի կամ «Մոսադի» գործակալներին: Երկրի առջև ավելի լուրջ ու համակարգային խնդիրներ են ծառացած, որոնք պահանջում են հիմնարար ու ամբողջական լուծումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել