Araratnews.am-ը գրում է.
Սիրիական բանակը մոտ է Հալեպ քաղաքի արևելյան հատվածի ազատագրմանը և այնտեղ գործող զինված խմբավորումների ամբողջական ոչնչացմանը: Այս մասին ասված է ամերիկյան The Wall Street Journal թերթի էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածում:
«Հալեպում ապստամբները կարծում են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը և իր կողմնակիցները վերահսկողության տակ են վերցրել քաղաքի տարածքի մոտ 60%-ը, որը դեռ մեկ շաբաթ առաջ գտնվում էր ապստամբների հսկողության տակ»,- ասված է հոդվածում:
Թերթը նաև նշում է, որ Հալեպի արևելյան հատվածում գտնվող ապստամբները հանձնաժողով են ձևավորել Սիրիայի կառավարության հետ բանակցություններ վարելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



