Картинки по запросу վարչապետԵրեկ երեկոյան տեղի ունեցած՝ լրատվամիջոցների ու վարչապետի հանդիպումը թեև քննարկման ու մտքերի փոխանակման առումով հետաքրքիր էր ու շատերի կարծիքով մի շարք կարևոր հարցերի պատասխաններ են տրվել, բայց կան նաև մեկնաբանություններ, որոնք գարծընթացի թույլ կողմերն են վեր հանում: Օրինակ, տարակուսանք էր առաջացրել Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերով հեռարձակման անակնկալ դադարեցումը, ինչի վերաբերյալ արդեն կառավարությունից պարզաբանում է հնչել, նշվել է, որ հեռարձակման հարցում թյուրիմացություն է տեղի ունեցել:

Շատ լավ: Բայց մի բանի հետ, որն առաջինն է աչքի զարնում, թույլ տվեք չհամաձայնել: Խոսքն այն մասին է, որ շատերը վարչապետից կոնկրետ թվեր են ակնկալում, կոնկրետ խոստումներ ու կանխատեսումներ ու չեն ընդունում այն հայտարարությունը, որ ուզենք թե չուզենք նախընտրական շրջանը օբյեկտիվորեն խոչընդոտում է տնտեսության ակտիվացմանն ու նոր ներդրումներին:

Իսկ իմ կարծիքով այդ մոտեցումը վարչապետի պահվածքի ու մարտավարության ուժեղ կողմերից մեկն է: Եվ դա այն պարզ պատճառով, որ այսպիսի ծանր վիճակում ու քաղաքական նախընտրական գործընթացների շեմին շատ դժվար է մի քանի ամսվա կտրվածքով խոստումներ տալը: Ավելի լավ է իրավիճակն ընդունել, հասկանալ ինչպես կա, ու զերծ մնալ խոստումներից, ազնվորեն ասել, որ՝ այո, նախընտրական շրջանում ներդրումները նվազում են, դեռևս հստակեցնելու շտ բաներ կան, կապված այն բանի հետ, թե որտեղից կարելի է բերել նոր ներդրումներ և այլն, քան առաջացնել սպասումներ, որոնք մի քանի ամսից դառնալու են հօդս ցնդած հույսեր, հիասթափություններ ու խայտառակ քննադատություններ:

Դեռ ավելին, որոշ լրատվամիջոցներ, անընդհատ պահանջելով կոնկրետություն, սադրում են վարչապետին: Թե որքան դեռ կհաջողվի զերծ մնալ այդօրինակ սադրանքներից, դա էլ մեկ այլ հարց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել