«Վենետիկի Սուրբ Ղազար կղզի այցելողներին առաջինը դիմավորում է Զորի Բալայանի «Արմենիա» նավը։ Նա այդ նավը բերել-կանգնեցրել Է Սուրբ Ղազարում, վերցրել նրանց «Կիլիկիան» ու ճամփորդել։ Տևական ժամանակ Սբ. Ղազարի հոգևորականներին են դիմում Վենետիկի հայ գործարարները՝ «Արմենիան» 1 մլն. դոլարով գնելու, հայկական դրոշն Ադրիատիկում-Վենետիկում՝ գոնդոլների և մնացյալ նավերի կողքին ծածանելու, նավարկելու, «հաճելին օգտակարի» հետ համակցելու խնդրանքով։ Սակայն Զորի Հայկովիչի չի տալիս իր համաձայնությունը։ Ընդ որում, տևական ժամանակ այնտեղ կանգնած «Արմենիան» արդեն կոռոզիայի Է ենթարկվում, իսկ Սբ. Ղազարում չեն կարողանում վերանորոգել, որովհետև գոյատևում են բավականին համեստ միջոցներով և նման փողեր չունեն, որ նավը փրկեն, իսկ «գործարքի» դեպքում կշահեին երկուստեք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։