Lurer.com-ը գրում է.
Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը Շվեդիայի ակադեմիա է ուղարկել իր նոբելյան ճառի տեքստը: Այս մասին հաղորդվում է մրցանակի Twitter-հաշվում:
Ճառը կընթերցվի դեկտեմբերի 10-ին կայանալիք նոբելյան ճաշկերույթի ժամանակ: Դիլանն անձամբ ներկա կլինի արդյոք, չի հաղորդվում:
Կոմիտեում նաեւ հայտարարել են, որ մրցանակաբաշխության արարողությանը ելույթ կունենա ամերիկացի երգչուիի եւ բանաստեղծուհի Փաթի Սմիթը: Նա կկատարի Բոբ Դիլանի A Hard Rain՛s A-Gonna Fall երգը:
Նոյեմբերի 16-ին երաժիշտը Շվեդիայի ակադեմիային հայտնել էր, որ չի կարողանա ժամանել գրականության գծով Նոբելյան մրցանակի հանձնմանը՝ վկայակոչելով զբաղվածությունը եւ այլ պարտավորություններ, որոնց շուրջը համաձայնություն է ձեռք բերվել դեռ մինչեւ դափնեկիրների անունների հայտարարումը: Դիլանն ըստ որում ափսոսանք է հայտնել եւ ընդգծել, որ պարգեւն ընդունելը պատիվ է իր համար:
Հոկտեմբերի 13-ին Շվեդիայի ակադեմիան Դիլանին Նոբելյան մրցանակ է շնորհել գրականության բնագավառում: