Նոր Զելանդիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելAysor.am-ը գրում է.

Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը հայտարարել է անձնական խնդիրները պատճառով պաշտոնից հեռանալու մասին, հայտնում է РИА Новости-ն:

«Սա ամենադժվար որոշումն է, որ ստիպված եմ եղել կայացնել: Չգիտեմ, թե ինչ եմ անելու հետագայում»,- New Zealand Herald պարբերականի ամենշաբաթյա ասուլիսում ասել է Քեյը:

Ըստ պարբերականի՝ վարչապետը հրաժարական է տվել կնոջ խնդրանքով:

Ավելի ուշ քաղաքական գործիչը Twitter-ում գրել է, որ հեռանում է ոչ միայն վարչապետի, այլև Ազգային կուսակցության ղեկավարի պաշտոնից: Քեյը Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնում էր 2008 թվականից:

Ակնկալվում է, որ այդ պաշտոնը կստանձնի խորհրդարանի անդամ Բիլ Ինգլիշը: Այդ մասին որոշումն ընդունվելու է Ազգային կուսակցության դեկտեմբերի 12-ի հավաքի ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել