Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը զրուցել է երիտասարդ երգչուհի Լենա Ղազարյանի հետ: Մեզ հետ զրույցում երգչուհին պատմել է Ֆրանսիայում կատարած շրջագայության, նոր երգերի ու բիզնես հիմնելու իր մտքերի մասին:
«Աշնանը բարերգործական նպատակով մեկնել էի Ֆրանսիա, որտեղ մի քանի քաղաքներում ելույթ ունեցանք ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանի հետ միասին, ի դեպ` համերգներից ստացված հասույթը ուղղվեց մեր երկրի մի քանի հիվանդ երեխաների բուժմանը»,- պատմեց երգչուհին:
Վերջերս Լենա Ղազարյանը իր երկրպագուների դատին հանձնեց «Երեւան» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, իսկ օրեր` առաջ «Իմ կյանք» երգը.
«Ուրախ եմ, որ վերջապես նկարահանվեց «Երեւան» երգիս հիման վրա նկարահանված տեսահոլովակս, քանի որ երգն արդեն ուներ հաղթանակ ու ճանաչում: Ինչ վերաբերվում է «Իմ կյանք» երգին, այն չունենալով տեսահոլովակ, արդեն իսկ մեծ դիտումներ ունի, ինչն էլ խոսում է երգիս սիրված լինելու մասին: Այն շատ մեղեդային ու գեղեցիկ երգ է, որի մեջ շատերն իրենց կգտնեն, ի դեպ` երգի հեղինակը ես եմ»,- նշեց նա:

Անդրադառնալով իր հաջորդ` դիմահարդարի մասնագիտությանը ու խոսելով այդ ասպարեզում իր ծրագրերից` Լենան պատմեց.
«Իմ տանը ունեմ իմ անկյունը, որտեղ ոչ միայն դիմահարդարմամբ եմ զբաղվում, այլեւ ունեմ բազմաթիվ աշակերտենր, որոնց փոխանցում եմ այս ոլորտի գիտելիքներս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ