Aysor.am-ը գրում է.
Qatar Airways ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ազորյան կղզիների պորտուգալական ռազմաբազայում՝ ընկնելով ուժգին մրրիկի մեջ, ուղևորներ են տուժել, հայտնում է РИА Новости-ն:
Boeing 777 օդանավը Վաշինգտոնից Դոհա էր թռչում եւ փոթորկի պատճառով ստիպված էր երթուղին փոխել:
Ականատեսների խոսքով՝ ուղևորներից մի քանիսը տուժել են, ևս մեկ ուղևորի մոտ սրտի հետ խնդիրներ է առաջացել:
Երեքին հիվանդանոց են տեղափոխել, մյուս ուղևորներին՝ հյուրանոց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



