Aysor.am-ը գրում է.
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Հալեպի հարցով իր առաջարկում խոսել է քաղաքից գրոհայինների դուրս գալու վերջնական ուղիների և ժամկետների մասին, հայտնում է РИА Новости-ն:
«Ինչպես մենք հայտարարել էինք անցյալ շաբաթ, հիմա ԱՄՆ առաջարկով Ժնևում սկսվում է արևելյան Հալեպի հարցով ռուս և ամերիկացի փորձագետների աշխատանքը»,– ասել է Լավրովը։
Լավրովի խոսքով՝ այդ աշխատանքի նպատակը բոլոր գրոհայիններին քաղաքի արևելյան մասից ամբողջովին դուրս հանելն է։
Նա նաև նշել է, որ Հալեպում հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի քաղաքից գրոհայիններին դուրս բերելուց անմիջապես հետո։
Նախարարի խոսքով՝ այն խմբավորումները, որոնք կհրաժարվեն լքել արևելյան Հալեպը, ահաբեկիչներ կհամարվեն։
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2016/12/05/%D5%94%D5%A5%D6%80%D6%80%D5%AB-%D4%BC%D5%A1%D5%BE%D6%80%D5%B8%D5%BE/1179277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



