168.am-ը գրում է.
Ռուս զինծառայող-բժիշկ է սպանվել Սիրիայի Հալեպ քաղաքում զինյալների կողմից հոսպիտալի գնդակոծման ժամանակ, ևս 2 բուժաշխատող վիրավորվել է։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Վերջինս հայտնել է, որ ականն ընկել է հոսպիտալի ընդունարանի վրա, ինչի հետևանքով ռուս կին ռազմաբժիշկը մահացել է, ևս երկու աշխատակից ծանր վիրավորվել է։ Տուժել են նաև տեղացիներ, որոնք եկել էին բժշկական օգնություն ստանալու։
Վերջինս հայտարարել է, որ գնդակոծության հեղինակները եղել են Սիրիայի ընդդիմության զինյալները։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2016/12/05/725400.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել