168.am-ը գրում է.

Ռուսաստանի հետ Թուրքիայի իշխանությունների շփումները չեն հակասում Թուրքիայի դերին, որը Հյուսիսատլանտյան դաշինքի առանցքային դաշնակիցներից է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է RIA Novosti-ն։

«Փաստը, որ Թուրքիան շփվում է Ռուսաստանի հետ, չի հակասում ՆԱՏՕ-ում առանցքային դաշնակցի նրա դերին»,- հայտնել է նա լրագրողների հետ զրույցում:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն նույնպես ընտրել է երկխոսությունը՝ որպես Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության բաղադրիչներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել